News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Բելգորոդում ավարտվել են որոնողափրկարարական եւ փլատակների մաքրման աշխատանքները բազմաբնակարան տան մուտքում, տեղեկացրել է ԱԻՆ-ը։

«Մասնագետներին հաջողվել է փրկել 17 մարդու։ Ցավոք, 15 հոգի մահացել է, նրանց դուրս են բերել փլատակների տակից»,- նշել են արտակարգ ծառայության աշխատակիցները։

Բացի այդ, երեք խաղաղ բնակիչ զոհվել է Բելգորոդում մայիսի 12-ի գիշերային գնդակոծության ժամանակ, տեղեկացրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Մի կին, որը նախօրեին վիրավորվել էր, մահացել է հիվանդանոցում։

Մուտքի փլուզումը Շչորսի փողոցի տասը հարկանի շենքում տեղի է ունեցել մայիսի 12-ի առավոտյան։ ՌԴ ՊՆ տարբերակով՝ տան վրա է ընկել ուկրաինական խփված «Точка-У» հրթիռի բեկորը։ Ուկրաինան Բելգորոդի մարզի դեմ ուղղել է ընդհանուր առմամբ վեց «Точка-У», Vampire-ի չորս արկ եւ «Օլխա»-ի երկու ռեակտիվ արկ։

Ուկրաինայի ԶՈւ թիրախ կարող էր հանդիսանալ «Լուչ» ՋԷԿ-ը, որը գտնվում է փլուզված տան մոտ, գրել է Shot թելեգրամ-ալիքը։ Պայթյունը շենքում տեղի է ունեցել ստորին մասում, նշել է ՏԱՍՍ-ը։

Փլուզվել են բոլոր 10 հարկերը մուտքերից մեկում, որտեղ 40 բնակարան կար։ Փլուզվել է տանիքը փլատակները մաքրելու ժամանակ, ինչի հետեւանքով երեք փրկարար նույնպես հայտնվել է փլատակների տակ եւ վնասվել։ Բնակիչներին տարհանել են։ Տուժել է 20 մարդ, տեղեկացրել են Բելգորոդի մարզի իշխանությունները։

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ահաբեկչության մասին (ՔՕ 205 հոդված)։ «Ուկրաինայի զինված կազմավորումների գրոհի հետեւանքով արկը ընկել է բնակելի տան վրա։ Տեղի ունեցածի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
61 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ օգնության փաթեթը կբավականացնի Ուկրաինային միայն մինչև տարեվերջ. ԶԼՄ-ներ
Նա կարծում է, որ պատերազմի ուղղությունը կփոխվի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը իր տանը զգա պատերազմի հետեւանքները...
Իսպանիան Կիև կտեղափոխի Patriot հրթիռներ և Leopard տանկեր կտեղափոխի. ԶԼՄ-ներ
Իսպանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 10 Patriot զենիթահրթիռներ և 19 աջակցվող գերմանական Leopard 2A4 տանկ...
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Բրիտանիայի հետախուզություն. ՌԴ-ն թողարկում է ամսագիր զինվորների դաստիարակման մասին Ստալինի ցիտատներով
Մեծ Բրիտանիայի հետախուզությունն ուսումնասիրել է «Պոլիտռուկ» ամսագիրը...
Զելենսկին այցելել է Իսպանիա
Ստորագրելու եմ երկկողմ համաձայնագիր, ասել է Զելենսկին...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
Ամենաշատ