News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Գործադուլ հայտարարած վարորդները բորբոքված են։ Նրանք շարունակում են գործադուլը։ Նրանց խնդրին լսելու համար կայանատեղի է եկել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Խոսակցությունը անցնում է թեժ մթնոլորտում։ Նրանք ընդհանուր հայտարարի չեն գալիս։

Փոխքաղաքապետը նրանց առաջարկում է ազատման դիմում գրել, ինչին վարորդները կողմ չեն։

«Անիմաստ խոսակցություն ա»,- հայտարարում են վարորդները։

«Եթե վատ նշանակում ա եղել, էդ չի նշանակում, որ երևանցին էսօր պիտի կանգնի կանգառում ւ սպասի»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Պիտի գա մեկը, որն իմ երեխուն սոված թողի՞»,- հայտարարեց վարորդներից մեկը։

Սուրեն Գրիգորյանը պնդեց, թե վարորդները գործադուլ անելու իրավունք չունեն։

Նշենք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդներըգործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում: Աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրավիճակը՝ նշելով. «Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Ղազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում, այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Անդրանիկը «Հայգեր«» ավտոբուսների առաջին խմբաքանակից սկսած, դրանից առաջ էլ ընկերության առաջին տնօրենի հետ սկսել են այս գործունեությունը: Հիմա նոր տնօրեն են բերել, Սամվել Նազարյանին, որը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է, եւ հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը:

Տնօրենը առանց իրեն հարցնելու, ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում: Եկել է վարչության պետը, ու փոխանակ պարզի՝ խնդիրն ինչ է, մարդը ասում է՝ կամ բարձրացեք վերեւ աշխատեք, կամ ազատված եք բոլորդ: Ինքն ասում է՝ 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ