News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է, մինչ Հայաստանի ներքաղաքական վիճակը բավական լարված է, իսկ քպական պատգամավորները միմյանց հերթ չտալով քարկոծում են Սրբազան շարժումը, քպական պատգամավորներից մեկը ցուցահանդես է բացել:

Խոսքը պատգամավոր Դավիթ Դանիելյանի մասին է, որը, պատգամավոր լինելուց զատ, նաև նկարիչ է: Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին կայացել է «Վերածնունդ» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում: Ի դեպ, պատգամավորը շտապել է հավելել, որ ինքն արդեն Հայաստանում է, իսկ կտավները ցուցադրվելու են Մոսկվայում մինչև հունիսի 15-ը:

Հավելենք, որ Դանիելյանի ևս մեկ անհատական ցուցահանդես 2023 թ. հոկտեմբերին էր եղել, դարձյալ Մոսկվայում, այդ անգամ՝ ВДНХ-ում: Իսկ անցած տարվա հուլիսի 30-ին Փարիզում պատգամավոր նկարիչը մասնակցել էր Holy Art Gallery-ի կազմակերպած միջազգային ցուցահանդեսին` ներկայացնելով իր հեղինակած կտավները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ