Լեհաստանում ՄիԳ-29 կործանիչը կորցրել է վառելիքի բաքը ուսումնական թռիչքի ժամանակ, տեղեկացրել է հանրապետության Զինված ուժերի գլխավոր հրամանատարության մամուլի ծառայությունը։
«Բաքը դատարկ էր, այն ընկել է նորակառույցից մի քանի մետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ օդաչուները գործել են համապատասխան ընթացակարգերի համաձայն»,- նշել են մամուլի ծառայությունում։
Միջադեպից ոչ ոք չի տուժել։ Լեհաստանի Ավիացիայի փորձաքննության պետական կոմիտեն սկսել է ստուգել տեղի ունեցածի հանգամանքները։