News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման ծրագրի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվության մասին որոշման նախագիծը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ  հաշվետվությունը ներառում է Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ 2023 թվականի ամբողջ գործունեությունը՝ մասնավորեցումների, լուծարման գործընթացների, գործարքների, օտարումների, վարձակալությունների, ալեհավաքների և մի շարք այլ ծառայությունների, ինչպես նաև ներդրումային մի շարք այլ պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունները:

«Բավականին հաջողված տարի է եղել, որովհետև բոլոր ուղղություններով ունենք ակնհայտ տարբերություններ նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես՝ 2023-ի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, և այս մուտքերը հիմնականում [եղել են] պետբյուջե, համայնքային բյուջեներ և ՊՈԱԿ-ների բյուջեներ: Այս 15,4 միլիարդից 2,2 մլրդ դրամը մուտք է եղել մեր համայնքների բյուջեներ՝ աջակցելով համայնքներին այդ միջոցներով այլ ծրագրեր իրականացնել:

Այս 15,4 միլիարդի բացվածքը հետևյալն է. գույքերի օտարումից՝ 10,6 մլրդ, բաժնեմասի մասնավորեցումից՝ 3,8 մլրդ, վարձակալությունները՝ 673 մլն դրամ, և ալեհավաքները, դրանց տեղադրումը՝ 287 մլն դրամ:

15,4 մլրդ դրամը նախորդ տարվանից ավելի է 6,4 մլրդ դրամով կամ 72 տոկոսով»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ, բացի այս գումարներից՝ գործարքներով ստանձնել են նաև 34 միլիարդ դրամի պարտավորություններ, որպեսզի առաջիկա 5 տարիներին գործընկեր կազմակերպությունները նաև 34 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնեն: Օտարվել է 38 գույք, որոնք արդեն որոշակի տնտեսական էֆեկտ են տվել: 

Թեմայի շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց՝ առաջիկայում կգործարկվի օնլայն աճուրդների համակարգը, որտեղ ամփոփված կլինեն պետական՝ շարժական և անշարժ գույքերի օտարման աճուրդային գործընթացները: Մեկ հարթակի միջոցով ներդրողները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթներին և օնլայն միջավայրում իրականացնել գործարքներ՝ գույքի հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ