News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք արդեն հայաստանցի ենք, հայրենադարձ պիտակը պետք է մի քիչ սահմանափակվի, քանի՞ տարի Հայաստանում պետք է ապրենք, որ էլ չկոչվենք հայրենադարձ: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ նշեց սիրիահայ երաժիշտ, խմբավար Շահէ Քէշիշեանը, որը մասնակցում էր հանդիպմանը։

Սրբազանը նկատեց՝ Շահէն հայաստանցի կլինի, եթե օրինակ, գնա ԱՄՆ, քանի դեռ ապրում է Հայաստանում, ուրեմն հայրենադարձ է։

Անցնելով բուն ելույթին՝ սիրիահայ երաժիշտն անդարադարձավ այս օրերին եկեղեցու դեմ հարձակումներին, ասաց՝ ապիկար իշխանությունների գործողությունների հետևանք են։

«Նաև անձնական հաշիվների ու շատ էժանագին հարաբերությունների արդյունք է։ Ցավոք, դա նաև «փորձ» է ներգրավվել, տեղավորվել  համաշխարհային կամ արևմտյան, եվրոպական չափանիշների մեջ»։ Այսպիսի սուտ լոզունգներ կան, խոսքի ազատություն, կրոնի ազատություն, մարդու իրավունքներ։ Ասում են՝ համասեռամոլն էլ է մարդ, ապրելու իրավունք ունի, աթեիստն էլ է մարդ, ինքն էլ լիարժեք քաղաքացի է եւ այսպիսի սուտ գաղափարախոսությունների պատճառով Արևմուտքում էլ է այդպես, եկեղեցին իրավունք չունի շատ մեծ կշիռ ունենալ պետության մեջ։ Ցավոք, մենք փորձեցինք կիսատ-պռատ այդ չափանիշները ներմուծել, արդյունքն այն է, որ պետք է սասանել եկեղեցու հիմքեր, որպեսզի մենք էլ ներգրավեինք դեմոկրատիայի մեջ։ Սա իմ կարծիքն է»,-ասաց Շահէ Քէշիշեանը։

Նա ընդգծեց, հիմա Հայաստանն ունի հրատապ խնդիրներ. «Այն, որ այս իշխանությունը պետք է հեռանա, դա քննարկման թեմա էլ չէ: Որպեսզի այս շարժումը համաժողվրդականություն ունենա, աջակցությունն ավելի մեծ լինի, կարծում եմ՝ պետք է հայտարարվեն որոշ ծրագրեր, ճանապարհային քարտեզներ:

Դուք ինչպես եք տեսնում, որ այսօրվա խնդիրները պետք է լուծվեն։ Ես կառաջարկեի այս հանդիպումներին զուգահեռ, և դրանցից առաջ նման հանդիպումներ լինեն ռազմագետների, իրավաբանների հետ, այն մարդկանց, որոնք կարող են ուղեգիծ մշակել, թե ինչպես կարող ենք այսօրվա մեր հրատապ հարցերը լուծել»,-առաջարկեց հանդիպման մասնակիցը։

Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց՝ հանդիպումների արդյունքում մասանգետներին խնդրում են, որ իրենց ոլորտների վերաբերյալ հայեցակարգեր մշակվեն։

«Մեզ համար կարևոր է, որ այդ առաջարկների փաթեթը ձևակերպվի, այն, ինչ պատկերացումներ ունենք, որպես ընդհանուր ծրագիր կարողանա դառնալ մեր պետության ծրագիրը։ Կան մասնագետներ, որոնք աշխատում են։ Այնպես որ այդ առումով հարց չկա։ Մայիսի 11-ին ես ներկայացրել եմ քսան կետեր, մի քսանն էլ կարող ենք ավելացնել, բայց դա մեկ-երկու օրվա խնդիր չէ։ Մենք նշել ենք, թե ինչերի մասին ենք մտածում, ինչպիսին պետք է լինի Հայաստանը, որոնք են առաջնային հարցերը։ Մնացածի մասին հրապարակում կասենք անպայման»,-ասաց արքեպիսկոպոսը։

Բագրատ Սրբազանը հիշեցրեց,  սուրբ աստվածամոր տոնին Ոսկեպարի սուրբ Աստվածամայր եկեղեցում Շահէ Քէշիշեանն իր երգչախմբով փառավոր կերպով կոմիտասյան պատարագ են երգել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ