News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ես քո ցերեկով անցած ճանփեքը գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում: Այս մասին, հայրենադարձների հետ հանդիպումից հետո ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով Civic.am-ի լրագրողին։

Նա նշեց, որ ԵՊՀ պրոռեկտորի հետ կապված դեպքում ինքը միայն փոխանցել է տեղեկատվությունը եւ նշել, որ սա չստուգված տեղեկություն է. «Ես ասել եմ՝ վաղն էլ գալում եմ ստուգեմ տեղեկությունը: Մարդուն ոչ հայհոյել եմ, ոչ վիրավորել: Գնացել եմ, մարդը հերքել է, ես դրանից հետո չեմ շարունակել: Ես ասել եմ՝ եթե որեւէ կերպով դուք վիրավորվել եք, ես ամոթ չեմ զգում ներողություն խնդրելու»,-ասաց նա:

Անդրադառնալով իր մյուս հայտարարությանը, թե Ալիեւը Շուշի է մեկնում մեքենայում միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, որը պարզվեց կեղծ է, Սրբազանն ասաց. «Եղել է տեսանյութ, հետո պարզվել է՝ կեղծ է, այդ պատճառով ես ընդունել եմ, որ դա սխալ է եղել»:

Հարցին՝ ո՞վ է ձեզ նման սխալ բաներ զեկուցում եւ տրամադրում, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Ես կարող էի հետդ չխոսել, որովհետև դուք ստախոսության խողովակ եք։ Այն, ինչ դուք գրում եք, դրա համար դեռ պետք է շատ պատասխան տաք: Մեր երկրում անպատասխանատու խոսք չպետք է լինի:

Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն է եղել: Այդտեղ ոչ մի հանցանք չկա, չէ: Երանի բոլորն այդպես վարվեին, բայց «Noldu Pashinyan» երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է, չի՞ ծաղրում Փաշինյանին՝ ծաղրում է, Ալիեւը չի ասե՞լ հարբեցող ծաղրածու՝ ասել է: Չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի՝ ասել է։ Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի՝ ամբողջ ժողովրդի պատկերն է: Ցանկալի կլիներ, որ ինձ վարկաբեկելու, վիրավորելու փոխարեն թե խորհրդարանից, թե տարբեր լրատվամիջոցներից հայացքներդ այն կողմ ուղղեիք»,- նշել է Սրբազանը։

Տպել
Ամենաշատ