News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Այս մարդիկ տգետ են և բացարձակապես թեմային չեն տիրապետում: Նրանք պետք է մասնագետ պահեն, որը տեղյակ է, եկեղեցուն երբ են հարկում, ինչպես են հարկում, որ խոսելուց առաջ խորհրդակցեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանմության ներկայացուցիչների հայտարարություններին, որ եկեղեցուն պետք է հարկել:

«Ես ձեզ կբերեմ իրենց սիրած ժողովրդավարական երկրներից օրինակներ: Օրինակ, ԱՄՆ-ում բոլոր եկեղեցիները չեն հարկվում, գույքահարկ չեն մուծում, իրենց պաշտամունքի  առարկաների համար ևս որևէ հարկ չեն մուծում: Այլ բան է, որ եթե այդ եկեղեցին բացում է իրավաբանական անձ, որը բիզնեսով է զբաղվում, ապա հարկվում է: Նույնը Կանադայում է, այնտեղ եկեղեցիները համարվում են բարեգործական կազմակերպություններ և չեն հարկվում:

Ես հիմա ավելի վատ օրինակներ բերեմ այսօրվա իշխանություն համար: Օրինակ, Գերմանիայում պետությունը հավաքում է հարկ, որը տալիս է եկեղեցուն: Այսինքն Գերմանիայի քաղաքացիները եկեղեցական հարկ են տալիս: 2018-ին Գերմանիայում հավաքվել է 12.6 մլրդ եվրո, որը հատկացվել են կրոնական կազմակերպություններին:

Մոտ 100 հազար մարդ հրաժարվել է կաթոլիկ և բողոքական եկեղեցիներից, որ հարկը չմուծի: Արդյունքում Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին որոշել է այդ մարդկանց ծիսակարգային ծառայություններ չմատուցել՝ կնունք, հուղարկավորություն և այլն:

Շվեդիայում 1 տոկոս հարկ են հավաքում բոլոր քաղաքացիներից Շվեդիայի եկեղեցու համար, անկախ նրանից, մարդը հավատացյալ է, թե ոչ: Նույնիսկ աթեիստները այդ հարկը մուծում են: Շվեդիայում անկախ նրանից՝ մարդը հավատացյալ է, թե ոչ, ամուսնությունները կատարում են եկեղեցում: Ավստրիայում ևս բոլոր կաթոլիկները պարտավոր են հարկ մուծել եկեղեցուն: Համարվում է, որ դրանով ապահովում են եկեղեցու անկախությունը:

Ֆրանսիայում եկեղեցին պետությունից բաժանվել է 1905 թվականին: Այն եկեղեցիները, որոնք եղել են մինչև 1905 թվականը, դրանք տվել են տեղական իշխանություններին, որոնք հոգում են այդ եկեղեցիների գույքահարկը, տարածքի հարկը»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով պնդումներին, թե հին եկեղեցիներ, վանքեր կան, ինչու եկեղեցին դրանք չի նորոգում, Ստեփան Դանիելյանն ասաց. «Դրանք պատմամշակութային արժեքներ են, որոնք պետք է լինեն պետության հոգածության տակ և վերանորոգման ծախսերն էլ պետք է հոգա պետությունը: Բացի այդ, ժողովրդավարական երկրներում եկեղեցին ստանում է տարբեր նվիրատվություններ, որոնք ևս չեն հարկվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ