News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քենիան կհայտարարի ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի առաջին հիմնական դաշնակիցը Աֆրիկայի ենթասահարյան երկրների շարքում: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Բայդենն այս հայտարարությունն արել է՝ հյուրընկալելով Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյին վերջին 16 տարվա ընթացքում Աֆրիկայի առաջնորդի առաջին պետական ​​այցի ժամանակ:

Ռազմավարական քայլն ազդարարում է ԱՄՆ-ի համագործակցության ուշադրության կենտրոնացումը դեպի Արևելյան Աֆրիկայի ուղղությամբ այն նույն ժամանակ, երբ ամերիկյան զորքերը պատրաստ են լքել Նիգերը՝ ստեղծելով վակուում, որն արդեն սկսել են լրացնել ռուսական ուժերը:

ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետություններին հնարավորություն է ընձեռում օգտվել ռազմական և ֆինանսական առավելություններից, որոնք վայելում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Սակայն նրանք չեն ենթարկվում ՆԱՏՕ-ի վավերացրած  ​​փոխադարձ պաշտպանական պարտավորություններին:

«Սա տարիներ շարունակ համագործակցության արդյունք է համատեղ հակաահաբեկչական գործողություններում, որոնց ընթացքում «Իսլամական պետությունը» և «Աշ-Շաբաբը» թուլացան Արևելյան Աֆրիկայում: Սա Ուկրաինային մեր ընդհանուր աջակցության և ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ աշխարհի միասնության արգասիքն է»,- հայտարարել է Բայդենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ