News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 26-ի հանրահավաքին ընդառաջ վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան: Ոմանց դրամական խոստումներ են տվել, մյուսների վրա իրավապահներն են աշխատում։ Նախօրեի ուշ երեկոյան անհեթեթ վարույթ հարուցեցին, խուզարկեցին, ապա տնային կալանք սահմանեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ:

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում մասնակցել եւ ազատվել իշխանություններից:

Իշխանությունը մոտ չորս տասնյակ այդպիսի «ակտիվիստի» ցուցակ ունի, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատում են․ ոմանց հետ իրավապահները զրույցներ` «բացատրական» աշխատանքներ են տանում, մյուսների նկատմամբ շինծու քրեական վարույթներ են հարուցում։  

Սակայն արցախցիները չեն պատրաստվում նահանջել, մեզ ասացին, որ արցախյան պաշտոնատար շրջանակներն այս անգամ ավելի համակարգված են աշխատում, հանրահավաքին մասնակցելու կազմակերպչական հարցերն էլ են լուծում` մարզերից Երեւան հասնելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ