News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն ապրում է ԱՄՆ-ում և թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է 2016 թվականին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, դուրս է բերվել իր տնից, նրա ներկայիս գտնվելու վայրը գաղտնի է պահվում, գրում է Aydınlık թերթը։

«Ֆեթուլլահ Գյուլենին տարել են ԱՄՆ-ի իր տնից։ Գյուլենի զարմիկ Էբուսելեմե Գյուլենը հայտարարել է, որ FETÖ-ի (2016 թվականին հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Թուրքիայում արգելված կազմակերպություն) առաջնորդներից Ջևդեթ Թյուրքյոլուն Գյուլենին այլ վայր է տարել։Պնդում է արվում, որ Թյուրքյոլուն փորձել է Գյուլենին հեռու պահել կազմակերպության մյուս ղեկավարներից»,- գրում է պարբերականը։ Ավելի վաղ լրատվամիջոցները քանիցս հայտնել էին Գյուլենի մահվան մասին, սակայն տեղեկությունը չէր հաստատվել։

Թուրքական իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETO, մեղադրում են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ներգրավվածության մեջ։ Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել էր ավելի քան 80 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ​​ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատել էին աշխատանքից։ Ինքը՝ Գյուլենը, որ գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ