News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ բարձր մակարդակում քաղաքական երկխոսությանը զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են ընդհանուր առմամբ ՀՀ դիմակայության ամրապնդմանը, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի շահառուների համար շոշափելի արդյունքների ապահովմանը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը և Օ-դը Սեն դեպարտամենտի նախագահն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ծրագրերին և հետագա ընդլայնման հեռանկարներին:

Շեշտելով, որ ՀՀ սահմանամերձ մարզերի տնտեսական զարգացումն ու կարողությունների ամրապնդումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Օ-դը-Սեն դեպարտամենտի համագործակցությունը Տավուշի մարզի հետ և Ժորժ Սիֆրեդիի ներդրումն այդ գործում:

Արարատ Միրզոյանը նաև ներկայացրել է նախօրեին ՀՀ հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ