News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Երկաթուղու մոտ 2,5 կմ-ը վնասվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Նիկոլ Փաշինյանի հրավիրած նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Մեծ վնասներ է կրել նաև Երկաթուղին, տարբեր կտորներ մոտ 2,5 կմ տարբեր հատվածներում բավական լուրջ վնասներ են եղել։ Բավական ժամանակ կպահանջվի Երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ։ Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- նշեց նախարարը։

Նա հայտնեց, որ վաղն առավոտից հնարավոր է արդեն նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով․ «Երեկ ջրածածկ էր, բայց շատ մեծ վնասներ չկար։

Սանոսյանն ասաց, որ տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ