News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը նշվել է, որ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։

Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝  հետագայում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կապի մալուխների տեղադրման նորարական լուծումների կիրառության վերաբերյալ։  

Նախարարն ընդգծել է, որ  ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբում (շտաբ) ներգրավված են ԲՏԱ նախարարության աշխատակիցներ,  և կապի վերականգնման աշխատանքների հետ կապված յուրաքանչյուր խնդրով 24-ժամյա ռեժիմով հասանելի են օպերատորների տեխնիկական թիմերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ