News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում «ԱՄՆ բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հրապարակմանը։

Ադրբեջանական caliber.az կայքի հրապարակած նշված հոդվածի կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ։

«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտվել է։ Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը, ասված է ի պատասխան NEWS.am-ի հարցմանը:

Նշենք, որ ադրբեջանական կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ օգոստոսի 2-ին և 3-ին ԱՄՆ զինված ուժերին պատկանող 2 Boeing C-17 ռազմական ինքնաթիռ Ռումինիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմակայաններից թռիչք է կատարել դեպի հայկական «Զվարթնոց»  օդանավակայան, որը ռազմական բեռների հետ միասին նաև զինվորևական անձնակազմ է առաքել։

Իբր ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված ռազմական համագործակցություն նախատեսող փաստաթղթի գաղտնի մասի համաձայն, Հայաստանի զինված ուժերին է մատակարարվել ԱՄՆ արտադրության նոր սերնդի զինատեսակներ՝ դիպուկահար հրացաններ, գիշերային տեսողության սարքեր, կապի հատուկ տեխնիկա, զրահաբաճկոններ հայկական հատուկ ջոկատայինների համար, գրոհային մինի անօդաչու թռչող սարքեր, ԱՄՆ բանակում կիրառվող փոքր ականներ և այլ ռազմամթերք։ Ավելին, իբր ավելի վաղ ԱՄՆ-ը հայկական հատուկ ջոկատայինների համար վարժանքներ է անցկացրել այդ ռազմամթերքի կիրառմամբ, որից հետո «հայկական կողմը ռազմական սադրանք է ձեռնարկել»։

Ադրբեջանական պարբերականը պնդում է, որ օգտագործվել են ադրբեջանական բանակի դիրքերի վերաբերյալ ԵՄ առաքելության կողմից հավաքագրված հետախուզական տվյալները։ «Caliber.Az-ին հայտնի է դարձել նաև, որ երկու ինքնաթիռներից մեկը հատուկ գործիքներ է կրել, որոնք հետևում են Իրանի տարածքից արձակված հրթիռների և այլ ինքնաթիռների հետագծին: Այս դեպքում հատկապես հաշվի է առնվել Իրանի տարածքից Իսրայելի վրա հնարավոր հարձակման վտանգը։ Ըստ նույն ադրբեջանական պարբերականի՝ ԱՄՆ-ից բերված սարքերն իբր կտեղադրվեն Իրանի հետ Հայաստանի սահմանին։

Բայց սա դեռ ամենը չէ, գրում է ադրբեջանական կայքը և շարունակում. «ԱՄՆ-ը, բնականաբար, այս առաքելությունը չի վստահել հայ զինվորականներին, այլ բերել է 30-50 հոգու, որոնք պետք է գործարկեին այդ սարքերը։ Որպեսզի Իրանի հետ սահմանին տեղակայվելիք այդ անձնակազմը չգրավի Ռուսաստանի և Իրանի ուշադրությունը, զինվորականներն ընտրվել են մանրակրկիտ կերպով:

նրանց մեծ մասը ԱՄՆ բանակում ծառայող հայազգի քաղաքացիներ են, ինչպես նաև սլավոնական և կովկասյան արտաքինով մարդիկ, ովքեր ԱՄՆ են տեղափոխվել հետխորհրդային երկրներից։ Անձնակազմը համալրված է հայկական զինված ուժերի համազգեստով և տեղակայված է Զանգեզուրի Հայաստանի ԶՈւ ռազմաբազայում»,- պնում է ադրբեջանական լրատվամիջոցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ դեսպան Քվինը և Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Վիլյամ Սարոյանի կտավներից մեկի ցուցադրությանը
ԱՄՆ դեսպան Քվինը, Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը…
Վարդապետյանը ԱՄՆ դեսպանի հետ անդրադարձել է իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հեռանկարներին
Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են․․․
Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ
Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները...
Ապագա քրեական ոստիկանների կրթությանը կմասնակցի նաև ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)
Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է...
ՆԳ փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանը կին ոստիկանների հետ քննարկել են համակարգում կանանց ներկայացվածության հարցը
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ոստիկանությունում կանանց ծառայության...
Ամենաշատ