News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հայտարարել է, թե առայժմ չի կարողացել պայմանավորվածության հանգել հանրապետության իրավիճակի մասին, եւ բանակցությունները շարունակվելու են ուրբաթ օրը:

Հիշեցնենք, որ այսօր Ջիոեւան Հարավային Օսիայի ղեկավարությանը վերջնական ժամկետ էր տվել ավելի վաղ ներկայացրած պահանջները կատարելու համար: Նրա վերջնագրի ժամկետը ավարտվել է, եւ այսօր բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել: Ջիոեւայի խոսքով, ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին խոսելը դեռ վաղ է, հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»:

Նշենք, որ Ջիոեւան եւ նրա կողմնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Գերագույն դատարանի վճիռը, որով նախագահական ընտրությունների արդյունքները ճանաչվում էին առ ոչինչ: Չկատարելու դեպքում Ջիոեւան հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը բարդել էր հանրապետության ղեկավարության վրա: Ջիոեւայի կողմնակիցներն արդեն բողոքի ակցիային են պատրաստվում Ցխինվալի կենտրոնական հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ