News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ին Երեւանում էին գտնվում Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող միջազգային փորձագիտական խմբի լեհ եւ ռումինացի դասախոսները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի «կապիտան» հաստիքապաշտոնային դասընթացների ունկնդիրների հետ եռօրյա պարապմունքներին հրավիրված օտարերկրյա սպաները դասախոսություններ անցկացրեցին «առաջնորդություն» եւ «մարտավարություն» թեմաներով: Պարապմունքերի ժամանակ ուսանողները ծանոթացել են «Ղեկավարում առաջադրանքի միջոցով» փիլիսոփայության, անձնակազմի եւ ստորաբաժանումների առաջնորդման սկզբունքներին, շտաբային ընթացակարգերին, պաշտպանողական եւ հարձակողական գործողությունների հիմունքներին:

Դասավանդման մեթոդաբանության հարցերով լեհ եւ ռումինացի դասախոսները քննարկումներ են անցկացրել նաեւ Ռազմական ինստիտուտի դասախոսական ու մեթոդական կազմերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ