News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Բաքուն եւ Անկարան գիտակցում են Իրանի ադրբեջանցիների ազդեցությունը Ղարաբաղի հարցի վրա: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի ռազմական վերլուծության ինստիտուտի (INEGMA)  փորձագետ  Թեոդոր Կարասիկը` մեկնաբանելով Իրանի ադրբեջանցիների վերջին ցույցերը:

Մի քանի օր առաջ Իրանում ադրբեջանական բնակչության ներկայացուցիչները Արեւելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզի ֆուտբոլային մարզադաշտերում ցույցերի նոր ալիք էին բարձրացրել:  Տեղի ֆուտբոլային թիմի եւ Շիրազի ակումբներից մեկի խաղի ընթացքում երկրպագուները  թուրքական եւ ադրբեջանական դրոշներով վերնաշապիկներ են հագել եւ տրիբունայում ադրբեջանական դրոշ ծածանել:

Կրասիկի կարծիքով, դժվար է եզրակացնել` ցույցերը նախապես ծրագրված էին, թե` ոչ: «Չի կարելի այդ մասին համոզված խոսել, որովհետեւ հենց երկրպագուների շարքերում պահանջները խիստ տարբեր են», – ասել է փորձագետը:

«Թեհրանը ղարաբաղյան գործընթացում օտար ուժ չէ եւ իր խաղադրույքը շատ զգույշ է կատարում` Կովկասում ձեւավորելով իր դիրքորոշումը:  Գործընթացի մնացած մասնակիցները, ներառյալ Ռուսաստանը եւ Հայաստանը,  գիտակցում են խաղադրույքները եւ խաղարկում հնարավոր սցենարները», – հավելել է Կարասիկը:

Նշենք, որ Իրանում էթնիկ ադրբեջանցիների թիվը, որոնք հիմնականում բնակեցված են Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգներում, տարբեր գնահատականներով, հասնում է 15-20 միլիոնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ