News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 18-ին Վիլնյուսի Ռուսական պատկերասրահում կբացվի հայ հայտնի նկարիչներ Արփի եւ Արտո Յարալյանների «Արփի եւ Արտո. կենաց ծառ» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես փոխանցում է DELFI-ին,  ցուցահանդեսում կներկայացվեն Արփիի 10  եւ Արտոյի 17 աշխատանքներ:   Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչ Անուշ Յարալյանի, ով Արտոյի դուստրն է,  արվեստասերներին կներկացվեն ինչպես Վիլնյուսում արդեն ցուցադրված, այնպես էլ վերջերս Հայաստանից բերված գործերը:

Արտո Յարալյանի դուստրը` Արփին, ով աշխատել էր հայկական պարբերականներում եւ դասավանդել մանկավարժական համալսարանում, մահացել է 2010թ. Վիլնյուսում` 33 տարեկանում: Նա իր աշխատանքներում  բարձրացնում էր էկզիստենցիալ բնույթի խնդիրներ: Նկարիչը 2002թ-ից բնակվում էր Լիտվայում, եւ  ցուցահանդեսում ներկայացված աշխատանքերի մեծ մասն արվել են Վիլնյուսում:

Արտո Յարալյանը ծնվել էր  1941թ-ին` Կողբ գյուղում:  Նրա աշխատանքները ցուցադրվել են Եվրպայի տարբեր քաղաքներում: Մահացել է 2004 թ-ին Հայաստանում:  Ցուցահանդեսում կներկայացվեն  դիմանկարներ, հայկական բնապատկերներ:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ հունվարի 10-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ