News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 20-ին, մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:

Տեղի է ունեցել նաեւ համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:

Նստաշրջանում կարեւոր որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձեւավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին եւ մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:

Փոփոխություններ են կատարվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով ավելի նպաստել կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ ամրապնդմանը: Ընդունվել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը եւ ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակը 2012թ. նշելու միջոցառումների ծրագիրը:  

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ