Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի ցասումնալից նամակ է հղել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեին, որում Իսրայելի վարչապետը պնդում է, թե վերջինիս՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը յուղ է լցրել երկրում տարածվող հակասեմիտիզմի կրակին։
Sky News-ը ստացել է նամակի պատճենը։
«Ես մտահոգված եմ Ավստրալիայում հակասեմիտիզմի տագնապալի աճով և դրա դեմ պայքարի՝ ձեր կառավարության վճռական գործողությունների բացակայությամբ։ Հակասեմիտիզմը վերջին մեկ տարվա ընթացքում պատուհասել է ավստրալական քաղաքները։ Այն սրվել է Պաղեստինի պետությունը ճանաչելու ձեր հրապարակային հայտարարություններից հետո։ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ժողովրդի վրա ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումից ի վեր, ՀԱՄԱՍ-ին աջակցող ծայրահեղականներն ու արմատական ձախակողմյանները սկսել են ազատ աշխարհում հրեաների նկատմամբ սպառնալիքի, վանդալիզմի և բռնության արշավ։
Ավստրալիայում այդ արշավը սրվել է ձեր ղեկավարության օրոք։ Հունիսին բարբարոսները գրաֆիտիներով պղծել են Մելբուռնի պատմական սինագոգը, որոնք գովաբանում էին Իրանը և կոչ էին անում «Ազատ Պաղեստին»։ Հուլիսին Շաբաթի ընթրիքի ժամանակ հրկիզողները հարձակվել են Արևելյան Մելբուռնի հրեական համայնքի վրա՝ ստիպելով քսան հավատացյալների փախչել: Նույն գիշերը դիմակավորված ապստամբները ներխուժեել են Մելբուռնի կենտրոնի՝ իսրայելցիներին պատկանող ռեստորան՝ ոչնչացնելով գույքը, շուռ տալով կահույքը և գոռալով «Մահ Իսրայելի պաշտպանության բանակին»: Դրանք եզակի միջադեպեր չեն։ Դրանք համաճարակ են։ Ձեր կոչը պաղեստինյան պետության ստեղծման մասին սնուցում է հակասեմականությունը։ Դա դիվանագիտություն չէ, դա հանդարտեցում է։
Դա խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, ամրապնդում է ՀԱՄԱՍ-ի հրաժարումը պատանդներին ազատ արձակելուց, քաջալերում է ավստրալացի հրեաներին սպառնացողներին և սնուցում հրեաների նկատմամբ ատելությունը, որն այժմ գերիշխում է ձեր փողոցներում։ Ինչպես ցույց է տվել նախագահ Թրամփը, հակասեմականությունը կարող է և պետք է դիմակայել։ Նախագահը պաշտպանում է ամերիկացի հրեաների քաղաքացիական իրավունքները, կիրառում է օրենքը, պահպանում է հասարակական կարգը և հետապնդում հակասեմական հանցագործությունները։ Նա նաև արտաքսել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին և չեղյալ է հայտարարել հրեաների դեմ բռնություն հրահրող օտարերկրացի ուսանողների վիզաները։ Հակասեմականությունը քաղցկեղ է, վարչապետ։ Այն տարածվում է, երբ առաջնորդները լռում են։
Այն նահանջում է, երբ առաջնորդները գործում են։ Ես կոչ եմ անում ձեզ փոխարինել թուլությունը գործողություններով, հանդարտեցումը՝ վճռականությամբ, և դա անել մինչև հստակ ամսաթիվ՝ հրեական Նոր տարի, 2025 թվականի սեպտեմբերի 23-ը։ Պատմությունը տատանումները չի ների։ Այն արժանին կմատուցի գործողություններին»,- գրել է Նեթանյահուն Ավստրալիայի վարչապետին։





























