«Հանուն Հանրապետության» կուսակցությունն ու նրանց համակիրները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել:

Նրանք պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը Գյումրիից դուրս բերի ռուսական ռազմաբազան:

Նշենք, որ վաղ առավոտից ռազմաբազայում միացված են հայկական հայրենասիրական երգեր։ Ցուցարարները ժամանակ առ ժամանակ միջնամատ են ցույց տալիս ռուս զինծառայողներին։