ԱՄՆ պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև ուղիղ շփումը վերսկսվել է վերջին օրերին, հաղորդում է Axios-ը։

ԱՄՆ պաշտոնյան և իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել են, որ Արաղչին Ուիթքոֆին պատերազմի ավարտի վերաբերյալ SMS հաղորդագրություններ է ուղարկել։

Պաշտոնյան նշել է, որ հենց Արաղչին է փորձել երկխոսություն սկսել, սակայն ասել է, որ ԱՄՆ-ն «չի բանակցում» Իրանի հետ։

Նա մերժել է Իրանի պահանջը՝ «փոխհատուցում» որպես խաղաղության համաձայնագրի մաս, սակայն նշել է, որ Թրամփը բաց է այն գործարքի համար, որն Իրանին հնարավորություն կտա «ինտեգրվել աշխարհի մնացած մասի հետ և գումար վաստակել իր նավթից»։

«ԱՄՆ նախագահը միշտ բաց է գործարքի համար։ Սակայն նա չի բանակցում թուլության դիրքերից։ Նա չի նահանջում այն պատճառներից, որոնցից սկսվեց հակամարտությունը»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ իրանական կողմը նշել է, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մասնավոր կերպով կապ է հաստատել Իրանի արտգործնախարարի հետ՝ բանակցություններ կազմակերպելու համար, սակայն Թեհրանը անտեսել է հաղորդագրությունները և հայտարարել, որ առայժմ չի բանակցելու։