News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ իտալացի Մարիո Պեսկանտեն փետրվարի 21-ին հրաժարական է տվել, հաղորդում է Reuters-ը։

73-ամյա Պեսկանտեն նման քայլի է դիմել, քանի որ Իտալիայի կառավարությունը հրաժարվել է 2020թ. Օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու որոշումից։

«Մենք հաստատում ենք, որ Մարիո Պեսկանտեն լքել է ՄՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը»,- հայտարարել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը։

«Ես չեմ կարող ներկայացնել մի երկիր, որը ժամանակից շուտ դուրս է գալիս պայքարից։ Այս կերպ Իտալիան զրկվում է Օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու հնարավորությունից»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանում է Պեսկանտեն, ով շարունակում է Իտալիան ներկայացնել ՄՕԿ-ում։

Այսպիսով, 2020թ. Օլիմպիական խաղերն ընդունելու համար կպայքարեն Մադրիդը, Տոկիոն, Ստամբուլը,Դոհան եւ Բաքուն։ Հաղթողի անունը հայտնի կդառնա 2013թ. սեպտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ