News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմն այսօր` փետրվարի 23-ի վաղ առավոտից զբաղվում է քաղաքապետարանի շենքի տանիքներից կախված սառույցները կոտրելով: Վերամբարձ կռունկի օգնությամբ բանվորները կոտրել են մեկ մետրից ավել հասնող սառույցները, որոնք լուրջ վտանգ էին ներկայացնում ինչպես քաղաքապետարանի աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան մտնող քաղաքացիների կյանքին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ վտանգը վերացնելու համար իրենք խնդրել են համապատասխան կազմակերպություններից մեկին, որն էլ համաձայնել է օգնել:

NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե արդյոք միայն քաղաքապետարանի շենքի տանիքից կախված սառույցնե՞րն են վերացնելու, երբ քաղաքում բազմաթիվ նմանօրինակ շենք ու շինություններ կան, վերջինս պատասխանել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է օգնել ցանկացած բնակչի, եթե իրենք դիմեն:

Հարկ է նշել, որ քաղաքում նման վիճակ է ոչ միայն բազմաբնակարան շենքերի տանիքներին,այլ նաեւ կանգառներում: Արժեր, որ քաղաքապետարանը շարքային քաղաքացու մասին եւս մտածեր:

Լուսանկարներն` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ