News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանn անձամբ ներկա է գտնվել Ախթալա համայնքի տարեկան հաշվետվությանը, որի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ լեռնահարստացուցիչ կոմբինատում տիրող իրավիճակին:

«Ախթալայի խնդիրներին խորացված ծանոթ չեմ եղել, հարցn ինձ համար վերջին օրերին ավելի ծանոթ դարձավ: Պատահական չէ, որ այսօր ես ներկա եմ Ախթալա համայնքի տարեկան հաշվետվությանը: Սա նաեւ հարմար առիթ է, որ ես հրավիրեցի «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրինությանը, որպեսզի իրենք էլ մասնակից դառնան համայնքի հաշվետվությանը եւ փորձեցինք մեզ համար ավելի հասկանալի դարձնել հարց ու պատասխանի միջոցով, թե ինչ է կատարվում այսօր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, հավելելով, որ լարվածությունն այնքան մեծ չէ, որքանով որ ներկայացվում է:

Կարեւորն, ըստ մարզպետի, նորմալ համագործակցության եզրեր գտնելն է համայնքի եւ գործարանի միջեւ: «Ինձ թվում է մենք ճիշտ տարբերակ ընտրեցինք, որպեսզի քննարկումը տեղափոխենք այլ հարթություն, որի ժամանակ անպայման կհրավիրենք սեփականատիրոջը, ով էլ համայնքի կողմից բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ կտա»,-ամփոփեց մարզպետը:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, որտեղ նշում են, որ իրենց աշխատավարձերը նվազեցրել են, ուշացնում են, նաեւ դժգոհում են աշխատանքային անտանելի պայմաններից: Կոմբինատի ղեկավարությունը հերքում է այս պնդումները:

Հիշեցնենք, որ Կոմբինատի սեփականատերը մանկապղծության համար 15 տարվա դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանն է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ