News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Ռուսաստան այցի ժամանակ  ռուսական տարբեր լրատվամիջոցների հետ խոսել է երկրում երկու ռազմակայանների մասին` ռուսական եւ ամերիկյան: Նա հասկացրել է, որ պատրաստ է ազատվել երկուսից էլ միաժամանակ: 

 «Էխո Մոսկվային» տված հարցազրույցում Ատամբաեւը հարց է ուղղել, թե պետք է իրենց արդյոք ռուսական ռազմակայանը Կանտում, եթե այն նույնիսկ չի վճարում տարածքի վարձը, եւ հայտարարել է, որ երկիրը կարող է «գնալ այլ ճանապարհով»:

Ըստ Աթամբաեւի` տարածքի վճարի մասին հարցը ցնցել է ռուս նախագահին, որը հրաման է արձակել 10 օրվա ընթացքում փակել 15 միլիոն դոլարի պարտքը:

 «Ռուսաստանի ձայնին» տված հարցազրույցում Աթամբաեւը կրկին ընդգծել է, որ պետք է բացառել ամերիկյան  «Մանաս» ռազմակայանի օգտագործումն Իրանի հետ հակամարտության դեպքում:  «2014 թվականից հետո «Մանաս» օդանավակայանում,  քաղաքացիական օդանավակայանում չպետք է այլեւս լինեն օտարերկրյա զինծառայողներ, այսինքն որեւէ ռազմակայանից: Նման որոշումը թելադրված է Ղրղըզստանի մայրաքաղաքի եւ բնակչության անվտանգությունից ելնելով» - հայտարարել է նա:

ԱՄՆ-ի «Մանաս» ավիառազմակայանը, որն ավելի ուշ վերանվանվել է տրանզիտային տեղափոխումների կենտրոն (ՏՏԿ), ստեղծվել էր Բիշքեքի օդանավակայանում 2001 թվականի դեկտեմբերին: Այն ապահովում է  Աֆղանստանի գործողություններին մասնակից կոալիցիայի օդային տեղափոխումների շուրջ 30%-ը: Ղրղըզստանում ԱՄՆ-ի ավիառազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կգործի մինչեւ 2014 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ