News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պենտագոնն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Պարսից ծոցի շրջանում: ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը Կոնգրեսին տեղեկացրել է ծոցում ականների հայտնաբերման եւ ականազերծման սարքերի տեղադրման նախագծերի մասին, ինչպես նաեւ հետախուզական գործունեության ընդլայնման մասին: Նման տեղեկություն է հրապարակել այսօր  Wall Street Journal թերթը` վկայակոչելով Պենտագոնի անանուն աղբյուրին:

Պենտագոնը մտադիր է նաեւ վերազինել ռազմանավերը, որ նրանք կարողանան գործել իրանական արագագնաց նավերի դեմ:

«Եթե թշնամին ցույց է տալիս մեզ իր հզորությունը, մեզ մոտ հարց է ծագում` ինչ կարող ենք մենք ձեռնարկել նրան շախ եւ մատ անելու համար: Թող թշնամին իմանա, որ մենք միջոցներ ենք ձեռնարկում պատրաստ լինելու համար», - մեջբերում է թերթն իր աղբյուրի խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ