News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 24
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Vallex ընկերությունների խումբը Ղարաբաղում հետախուզում է Դրմբոն- Մեհմանայի  հանաքավայրի տարածքը:  Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Vallex group-ի հասարակայնության հետ կապերի բժնից, Մեհմանայի հանքավայրում  մասնագետներն ուսումնասիրությունների երեք փուլ են իրականացրել` դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում ստացված տվյալների թարմացման նպատակով: Ներկայումս աշխատանքների արդյունքները համակարգվում են:

ԽՍՀՄ պահուստների պետական կոմիտեի 1959թ. տվյալներով`կապարի պաշարները կազմում են 36,8  հազ. տոննա, իսկ ցինկինը` 28,9 հազ. տոննա:  Ինչպես նշվում է «ԼՂՀ հանքային ռեսուրներն ու երկրաբանությունը» գրքում (2011թ., Գրիգոր Գաբրիելյանցի եւ Ռուբեն Ջրբաշյանի խմբագրությամբ), այդ հանքավայրի հանքաքարերը հեշտ են հարստացվում: Հանքաքարի սովորական ֆլոտացիոն հարստացման դեպքում  կարելի է ստանալ 60-70%-անոց կապարի եւ 50-58%-անոց ցինկի խտանյութ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ