News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ապահովագրական ընկերությունները Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմին են ներկայացրել բժշկական ապահովագրության առաջարկվող ծառայությունները: Իրենց առաջարկները ներկայացրել են ապահովագրական գործող 9 ընկերություններից 7-ը:

Հիշեցնենք, 2012թ. Հայաստանի պետբյուջեում նախատեսվում է 120 հազար պետական ծառայողների համար սոցիալական փաթեթ հատկացնել` տարեկան 132 հազար դրամ հավասար ծավալով (շուրջ 340 դոլար): Միջոցները կարող են ծախսվել ստացողի հայեցողությամբ, բժշկական ապահովագրության, հիփոթեքային վարկի մարման, կրթության նախարարությունում հավատարմագրված բուհի վարձավճարի, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հանգիստ անցկացնելու վրա:

Բժշկական ապահովագրության պարտադիր չափաբաժինը 52 հազար դրամ է: Այդ դեպքում ապահովագրական փոխհատուցման առավելագույն ծավալը կազմում է 3,8 մլն դրամ: Ըստ ցանկության, դրան կարելի է ավելացնել բժշկական ապահովագրության այլ ծառայություններ` փաթեթի մնացած գումարի կամ այլ միջոցների հաշվին:

Բժշկական ապահովագրության փաթեթից կարող են օգտվել պետական ծառայողները եւ նրանց ընտանիքի անմիջական անդամները` ամուսինը/կինը եւ մինչեւ 27 տարեկան երեխաները, որոնք բնակվում են ծնողների հետ:

Հիշեցնենք, «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավար Լեւոն Ալթունյանի գնահատմամբ` բժշկական ապահովագրական շուկայի ծավալը, ներառյալ  պետական ծառայողների բժշկական ապահովագրության ներմուծումը, կարող է կազմել 6-ից մինչեւ 8 – 9 մլրդ դրամ (Ոչ միայն հիմնական, այլեւ ընդլայնված ապահովագրական փաթեթների պահանջարկի դեպքում):

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ապահովագրական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ բժշկական ապահովագրության սեկտորում առայժմ բժշկական անկետաների տարողունակ տվյալների բազայի պակաս կա: Հիվանդությունների պատմության բացակայության պայմաններում դժվարանում է բժշկական ռիսկերի ակտուարական հաշվարկումը, հետեւաբար նաեւ` ապահովագրական տարիֆներինը:

Միջին հաշվով, հաճախորդների առջեւ ունեցած պարտականությունները այսօր կազմում են Հայաստանի բժշկական ապահովագրության շուկայի մոտ 85-90 տոկոսը (համեմատության համար, ԱՊՊԱ -ի  շուկայում 2011թ. աշնանը դրանք կազմել են 48 տոկոս):

Առանձին կորպորատիվ հաճախորդների դեպքում պարտականությունները կարող են հասնել 130 տոկոսի: Սա շատ դեպքերում տեղի է ունենում հաճախորդների հիվանդության պատմության մասին տեղեկությունների բացակայության պատճառով, ինչն էլ ստիպում է «բոլորին նույն չափանիշով» ապահովագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ