News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միության անդամ Ռըֆաթ Աբբասզադեն հայտարարել է, թե Ստամբուլում Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական ակցիայի համար Ադրբեջանը ծախսել է 2 մլն դոլար։

Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գործիչ Ռըֆաթ Աբբասզադեն  նշել է, թե Ստամբուլում Խոջալուի իրադարձություններին նվիրված միջոցառումը ազգայնականները վերածել են ֆաշիստական ակցիայի։ «Այդքան ատելություն պարունակող կարգախոսները հակամարդկային են։ Ադրբեջանական իշխանությունները 2 մլն դոլար են ծախսել այդ ակցիան կազմակերպելու համար։  Հրահանգ էր տրվել նաեւ Ռուսաստանից Ստամբուլի ցույցին մասնակցել ցանկացող ադրբեջանցիների ճանապարհածախսը հոգալ»,-նշել է Ռըֆաթ Աբբասզադեն։

Նշենք, որ Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե անթույլատրելի է Խոջալուի իրադարձություններն դարձնել քաղաքական գործիք եւ այն օգտագործել 1915-ի հայկական ողբերգությունը ժխտելու համար։

«Անհրաժեշտ է վերջ դնել ժողովուրդների միջեւ թշնամություն սերմանող գործողություններին։ Մենք դատապարտում ենք նաեւ այն, որ Թուրքիայում ապրող հայերի հանդեպ համերաշխություն արտահայտող «Բոլորս հայ ենք» արտահայտությունը ցույցի ժամանակ վերափոխվել է «Բոլորս ադրբեջանցի ենք» արտահայտությամբ»,-նշվել է հայտարարության մեջ, որն ավարտվել է «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը» կարգախոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ