News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ս/թ փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից:

«Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ասել է, որ օրերս այդ մասին իրեն հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի պետ Յուրա Բադալյանը: «Առաջին վայրկյանից էլ պարզ էր, որ զինվորը սպանվել էր ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում: Հակառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ ծառայակիցը Ադիբեկյանի վրա կրակել է 7 մետրից: ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Յուրա Բադալյանի խոսքը, ասել է միայն, որ դեպքի վերաբերյալ ՀՀ Պե քննչական ծառայությունը հայտնելու բան դեռ չունի, Ադիբեկյանի սպանությունից հետո անմիջապես քրգործ է հարուցվել սպանության հոդվածով, եւ պաշտոնապես հայտարարվել է, թե սպանության հեղինակը հակառակորդի դիպուկահարն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Տպել
Ամենաշատ