News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոները հիվանդանոցում այցելել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին: Հիշեցնենք, Կուբայում քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատություն անցած Ուգո Չավեսը հետվիրահատական ապաքինման փուլում է:

Վենեսուելայի տեղեկատվության եւ կապի նախարար Անդրես Իսարան իր Twitter-ում նկարներ է  տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են Ֆիդել Կաստրոն եւ Չավեսը զրուցում հիվանդասենյակում` բազկաթոռներին նստած:

Կուբայի առաջնորդների հետ շփվելիս Չավեսը հեռախոսազանգ է ստացել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆից, որը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել եւ Բրազիլիայի  նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի անունից լավագույն ցանկություններ, որին նախորդ տարվա հոկտեմբերին կոկորդի քաղցկեղ էին ախտորոշել, գրում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, Չավեսի վիրահատությունը կատարվել է Կուբայում փետրվարի  28-ի գիշերը: Վենեսուելացի առաջնորդի խոսքով` ուռուցքը երկու սմ տրամագծով առանց մետաստազների գոյացություն էր` ձեւավորված  աղիքի վրա:

Մեկ օր անց Չավեսը հիվանդանոցից հայտարարել էր հայրենակիցների հանդեպ տածած իր անսահման սիրո մասին` վիրահատությունից հետո «սավառնելով ճուռակի պես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ