News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունն այն մասին, որ Եվրոպական միությունը հավակնում է ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործում, փետրվարի 27-ին ընդունված որոշման հրապարակումն է: Այդ մասին NEWS.am –ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Հանձնակատարը հրապարակել է որոշումը, այն առթիվ, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ ներգրավածություն ունենալ հակամարտությունների կարգավորման գործում: Որոշումը նաեւ կապված էր Լեռնային Ղարաբաղում ԵՄ-ի ներկայացուցիչների եւ Ղարաբաղում որոշ նախագծերի իրականացման հետ»,-հիշեցրել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է կողմերի շահագրգռվածությանը այն դեպքում, եթե ԵՄ-ն ներառվի հակամարտության կարգավորման գործում, ապա, Մինասյանի խոսքով, դա բնականաբար կբխի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի շահերից. «Դա զգալիորեն կնվազեցնի լարվածությունը հակամարտության գոտում»:

Հիշեցնենք, որ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա եւ Հունգարիա) եւ ԵՄ ծրագրի մասնակից երկրների ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը ղարաբաղյան խնդրին առանձնահատուկ անդրադարձ չի եղել, սակայն քննարկվել է չլուծված հակամարտությունների հարցը: «Մենք հարցը քննարկել ենք ընդհանուր գծերով, այն իմաստով, որ ԵՄ-ն կարող է ավելի ակտիվ դերակատարության հավակնել այնպիսի հակամարտությունենրի լուծմանը, ինչպիսին ղարաբաղյանն է»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ