News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն այցելել է Ստամբուլի հայկական մասնավոր Եսայան վարժարան եւ աշակերտներից հետաքրքրվել նոր նախագծի շրջանակներում անցկացվող դասընթացների արդյունավետությամբ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն զրուցել է եւ լուսանկարվել է հայ աշակերտների հետ։ Նահանգապետը մասնակցել է նաեւ նոր ծրագրով վարժարանին բաժանված պլանշետային համակարգիչներով իրականացվող ֆիզիկայի եւ հանրահաշվի դասերին եւ հետաքրքրվել դրանց արդյունավետությամբ։ 

Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող 52 դպրոցների բաժանել է 12 հազար պլանշետային համակարգիչներ, ինչպես նաեւ թվային գրատախտակներ։ Համակարգիչների մեջ բեռնվել են 9-րդ դասարանի համար նախատեսված բոլոր դասագրքերը։ Այդ պլանշետային համակարգիչներով աշակերտները կարող են ինտերնետ մտնել թե’ դպրոցում, թե’ տանը։

Ստամբուլի հայկական Եսայան վարժարանը Թուրքիայի  52 դպրոցների մեջ միակ մասնավոր հաստատությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ