News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ողբերգական դեպք է գրանցվել Տավուշի մարզի Կողբի տարածքում: Գումարտակի հրամանատար 1977 թ. ծնված Արտակ Շահբազյանը «Վիլիս» ավտոմեքենայով Կողբի «Ղիասի քար» հանդամասի Կարմիր բլուր սահմանային տարածք էր մեկնել հենակետում ստուգում անցկացնելու նպատակով, սակայն ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել էր ավտոմեքենայի մեջ: Մեր ունեցած հավաստի տվյալներով` Արտակը երեկ դիմել էր զորամասի հրամանատար Նորայր Ամիրխանյանին, որպեսզի իրեն թույլատրեն այդ օրը ծառայության դուրս չգալ, քանի որ կինը պետք է ծննդաբերի: Սակայն հրամանատարը մերժել էր: Ճակատագրի բերումով, ցավոք, Արտակի որդին կծնվի նրա թաղման օրը»,- գրում է «Հայացք»-ը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ