News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի աշխատանքների արխիվը կթվայնացվի եւ կտեղադրվի ինտերնետում` նրա ծննդյան 133-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում: 80 հազար փաստաթղթերի շարքում է նաեւ աշխարհի ստեղծման մասին մինչ այդ եղած պատկերացումները գլխիվայր շոռ տված բանաձեւի (E = mc2) առաջին գրությունը:

Արդեն հիմա AlbertEinstein.info կայքում տեղադրված է ավելի քան 2 հազար փաստաթուղթ, սակայն մինչեւ տարվա վերջ Երուսաղեմի հրեական համալսարանի մասնագետները Փրիսթոնի համալսարանի եւ Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետ համատեղ նախատեսում են ավարտել այդ մասշտաբային աշխատանքը:

Միաժամանակ, ներկայացված փաստաթղթերից 40 հազարը ֆիզիկոսի անձնական փաստաթղթերն են: Այնտեղ կան դպրոցն ավարտելու, ամուսնության վկայականները, նամակ, որտեղ հրեա-արաբական հակամարտությունը լուծելու մեթոդ է առաջարկում, ինչպես նաեւ 6-րդ դասարանցի աղջկա նամակը, որտեղ նա ֆիզիկոսին խորհուրդ է տալիս կտրել մազերը:

«Հարգելի պարոն Էյնշտեյն, ես փոքր 6-րդ դասարանցի աղջիկ եմ: Ես տեսել եմ Ձեր լուսանկարը թերթում եւ կարծում եմ, որ Դուք պետք է կտրեք Ձեր մազերը, որպեսզի ավելի լավ տեսք ունենաք»,-գրել է աղջնակն իր նամակում, որը Էյնշտեյնը պահել է:

Հավաքածուում կան նաեւ շատ անձնական փաստաթղթեր. Օրինակ 24 սիրային նամակները, որը մեծ ֆիզիկոսը գրել է իր երկրորդ կնոջը` Էլզային, այն դեռպքում, երբ դեռ ամուսնացած էր իր առաջին կնոջ` Միլեւայի հետ:

Բոլոր փաստաթղթերը կթարգմանվի անգլերեն, որոնց մեծ մասը գրված է գերմաներենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ