News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգությունը» պայքարում է նոր Հայաստանի համար, այլ ոչ թե` Հայ ազգային կոնգրեսի դեմ: Այդ մասին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս վստահ է, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքն ավելի է ընդլայնվելու:

«Ես վստահ եմ, որ այդ թիմն ավելի է ընդլայնվելու, քանի որ մեր պայքարը շատ պոզիտիվ է ու չենք առաջնորդվելու ընդդեմ սրա կամ նրա սկզբունքով»,-ասաց նա:

«Ամենաֆանտաստիկ մեկանաբանությունները եղան այդ միացման հետ կապված, անգամ ասում էին, թե տապալվելու է, սակայն այդ կանխատեսումները չիրականացան»,- նշեց Սաֆարյանը:

Անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու խնդրին, որտեղ առաջադրվել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու գործարար Սամվել Ալեքսանյանը, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաառաջադրումից հետո լուրջ արշավ է սկսվել «Ժառանգության» դեմ: Ըստ Սաֆարյանի, ինքնաառաջադրվելու համար տեխնիկական պատճառներ են եղել: «Ես տողատակերում մտահոգիչ բաներ եմ տեսնում ու չեմ ուզում, որ ՀԱԿ-ը նման դիրքորոշում ունենա, քանի որ մենք նրա դեմ չենք գնում»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ