News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախումբը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին արձագանքել էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հակասահմանադրական լինելուն եւ ծավալուն տեղեկանք հրապարակել: Այս մասին, այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց  ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով հիշյալ օրինագծի մասին, որն ԱԺ-ում ընդունվեց երեք օր առաջ:

Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերի խնդիրը Հայաստանի եւ նրա անվտանգության պաշտպանությունն է արտաքին ոտնձգություններից: Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, ապա, ըստ Ջհանգիրյանի, նախագահը զինված ուժերի գործադրման լիազորություն ունի միմիայն Հայաստանի վրա զինված հարձակման, այդպիսի հարձակման անմիջական վտանգի եւ պատերազմ դեպքում: Իսկ ներկայիս օրենքը, Գագիկ Ջհանգիրյանի փոխանցմամբ,  ի սկզբանե հակասահմանադրական է, հատկապես 9-րդ հոդվածը, որտեղ վկայակոչումներ կան ՊՆ-ի միջոցների օգտագործման մասին:

Ջհանգիրյանը հիշեցրեց, որ 2008-ի մարտի 1-ին վարչախմբին չխանգարեց այս օրենքի բացակայությունը, որ արտակարգ դրություն հայտարարվեր եւ զինված ուժերը գործի դրվեին:

Տպել
Ամենաշատ