News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ-ից կրկին  ՀՀՊ-ի`  ՌԴ-ի դեմ ուղղված չլինելու երաշխիքներ է պահանջել:

Ռուսաստանի ղեկավարը մարտի 23-ին ելույթ է ունեցել Մոսկվայում անցկացվող Միջազգային գործերով  ռուսական գիտագործնական «Եվրաատլանտյան անվտանգության համայնք. միֆ կամ իրականություն» կոնֆերանսում:

Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր են ՀՀՊ համակարգերի`ռուսական միջուկային կանխարգելման ուժերի դեմ  ուղղված չլինելու հուսալի երաշխիքները, հայտարարել է նա: «Այստեղ թեստը մեկն է` ԱՄՆ-ի եւ Դաշինքի մյուս անդամների պատրաստակամությունը Ռուսաստանի հետ իրական գործընկերության թեստ: Այն պարզ է. մեր շահերը հաշվի առնելու փորձեր, ամենից առաջ` ՀՀՊ-ի խնդրով», - ասել է Ռուսաստանի նախագահը:

«Ամերիկյան գործընկերները մեզ առաջարկում են օգտվել իրենց համակարգից: Իսկ ինչպես օգտվել: Դա այս կամ այն իրադրությունում միջուկային գողության փորձ է: Ինչպիսի անձնական բարի հարաբերություններ էլ որ ես ունենամ իմ գործընկերների հետ, ինչպիսին որ լինեն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջեւ հարաբերությունները, մենք այդ բոլորը պետք է հաշվի առնենք: Որոշակի հանգամանքներում մենք ստիպված ենք լինելու պատասխանել», - Մեդվեդեւի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ՀՀՊ-ի`  Ռուսաստանի դեմ ուղղված չլինելը պետք է ամրագրվի, սակայն ոչ թե մի բաժակ թեյի կամ մեկ բաժակ գինու սեղանի շուրջ ընկերական զրույցով, այլ փաստաթղթով: Նա հիշեցրել է լատինական ասացվածքը. «Այն, ինչ ասվել է, ցնդում է, այն, ինչ գրված է, մնում է»:

Ամեն դեպքում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքում ձեռք բերված նախորդ հաջողություններն ապացուցել են, որ պայմանավորվել միշտ էլ կարելի է, ավելացրել է Մեդվեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ