News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայփոստ» ընկերությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ինչպես պետական, այնպես էլ միջազգային կարեւորագույն հոբելյաններն ու տոները, որոնք իրենց արտացոլումն են գտնում հայկական ֆիլատելիայի մեջ` նամականիշերի, գեղաթերթիկների եւ բացիկների տեսքով:  

Այսօր` մարտի 23-ին, մարվել եւ շրջանառության մեջ է դրվել ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված «Հայաստանի Հանրապետությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամ» նամականիշը: Մարումն իրականացրեցին ՀՀ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են`

Թողարկման օրը` 23 մարտի 2012թ.

Դիզայնը` Ստեփան Ազարյան

Տպարանը` Cartor /Ֆրանսիա/

Տպագրությունը` օֆսեթ

Ատամնաշարը` սանրավոր, 13 1/4:13 1/2

Թուղթը` առանց ջրային նիշերի, 110 գ/մ2

Գույնը` բազմագույն

Անվանագինը` 350 դրամ

Նամականիշի չափերը` 40 x 24 մմ

Մեկ թերթի վրա` 10 (2x5)

Տպաքանակը` 50 000

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ