News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի հարցում Վաշինգթոնը կողմ է իրադրության կարգավորման    դիվանագիտական միջոցներին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Սեուլի ուսանողների առաջ միջուկային անվտանգության գագաթաժողովի նախօրեին, որը բացվում է  Հարավային Կորեայի մայրաքաղաքում մարտի 26-ին: Սակայն նաեւ Իսլամական հանրապետության ղեկավարությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: 

Նա նշել է, որ  դեռեւս ժամանակ կա դիվանագիտական լուծման համար, սակայն ժամանակը գնում է, եւ Իրանը պետք է արագ եւ ծայրահեղ լուրջ արձագանքի տվյալ պահի պահանջին: Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ  անկասկած Թեհրանն իր միջուկային ծրագրի իրականացման իրավունքն ունի, սակայն  նա պարտավոր է համաշխարհային հանրությանը համոզել  դրա խաղաղ բնույթի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով BBC-ին:

Խոսելով ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերի մասին` ամերիկյան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թշնամաբար չի տրամադրված ԿԺԴՀ-ի իշխանությունների նկատմամբ եւ նույնիսկ պատրաստ է քայլեր ձեռնարկել Վաշինգթոնի եւ Փհենյանի հարաբերությունների բարելավման համար, սակայն ԿԺԴՀ-ն պետք է հրաժարվի միջուկային զենքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ