News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ալ-Կաիդայի» հետ ունեցած կապի եւ ահաբեկչության կազմակերպման համար Փարիզում դատում են Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնի (CERN) ֆիզիկոսին` ծագումով ալժիրցի Ադլեն Իշորին:

Գիտնականի իրավաբանը հայտարարել է, որ Իշորը ինչ-որ հայտարարություններ է արել, բայց երբեք չէր պատրաստվում ահաբեկչական ակտ նախապատրաստել: շտպանը մտահոգություն է հայտնել, որ ստեղծված իրադրության պայմաններում նրան կարող են քավության նոխազ դարձնել:

DCRI հակահետախուզության վարչությունը 2008-ի սկզբին հայտնաբերել է, որ Իշորը նամակագրական կապ է ունեցել «Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ-Կաիդա» կազմակերպության ղեկավար Մուստաֆա Դեբշիի հետ:

2009-ի փետրվարին Դեբշին առաջարկել է Իշորին մասնակցել Ֆրանսիայում կազմակերպվող ահաբեկչական գործողությանը:

Գիտնականը սկզբում խուսափել է, իսկ հետո իբր գրել է, որ նպատակներից մեկը կարող է լինել` «պատժել այդ երկրին մահմեդական պետություններում իրականացրած ռազմական գործողություններում»: Քննությունը պնդում է, որ Իշորը համաձայնություն է տվել խմբավորմանը մասնակցելու համար, որը պատրաստ է ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում եւ Ֆրանսիայում:

Ֆիզիկոսին ձերբակալել են 2009-ի հոկտեմբերին եւ 2,5 տարի անց է կացրել ճաղերի ետեւում` սպասելով մարտի 30-ին` մինչեւ գործընթացի ավարտը: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում, եւ նրա պաշտպանությունը վախենում է, որ վերջին իրադարձությունների ենթատեքստում նա կարող է դառնալ քավության նոխազ, հաղորդում է  NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ