News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին այցելել է բրալիզացի հայտնի մեդիում եւ հեքիմ Ժուան դի Դեուսին:

Օփրան հարցազրույց է վերցրել նրանից, նաեւ հետեւել, թե ինչպես է Ժուանն այսպես կոչված «հոգեւոր վիրահատություն» անցկացնում`  առանց անզգայացման: Հաղորդավարը լրագրողներին հայտարարել է, որ առայժմ չի կարողանում ամբողջությամբ մարսել տեսածը, ինչն ուղղակի ապշեցուցիչ էր:

69-ամյա Ժուան դի Դեուսի (Աստվածային Ժուանի) փորձերը ոչ միանշանակ գնահատականների են արժանանում: Ոմանք նրան հրաշագործ են համարում, որն ի վիճակի է բուժել քաղցկեղային հիվանդությունները եւ հիշողության թեթեւ կորուստը, իսկ  մյուսներն էլ` սովորական խաբեբա: Այնուամենայնիվ,  Ժուանի հիվանդանոցում ամեն օր բուժում են ստանում հազարավոր  հիվանդներ: Ընդ որում, այցելուների նշանակալի մասը հեռվից եկող արտասահմանցիներ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեդիումը երեք անգամ հանդիպել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի հետ, քանի դեռ նա կոկորդի քաղցկեղի բուժման կուրս էր անցնում Սան Պաուլոյի Սիրիա-լիբանանյան հիվանդանոցում:  Այս շաբաթ հիվանդանոցի բժիշկները եկել են այն եզրակացությանը, որ Լուլա դա Սիլվայի մոտ այժմ արդեն ուռուցքի ակնհայտ դրսեւորումներ չկան:

Ըստ բրազիլական մամուլի պնդման` Լուլա դա Սիլվայի երաշխավորմամբ Ժուանի խորհրդատվությունից է օգտվել նաեւ Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը, որը եւս ուռուցքային հիվանդությամբ է տառապում: Չավեսը ճառագայթման կուրս է անցել Կուբայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ