Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյանամերձ շրջանակներից տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մինչեւ հաջորդ շաբաթվա կեսերը հանդես գալ հայտարարությամբ՝ հստակեցնելով առաջիկա քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձեւաչափի, ծրագրերի հետ կապված հարցերը։ Քննարկվում է անգամ մամլո ասուլիս հրավիրելու տարբերակը։

ԲՀԿ նախկին ղեկավարի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն այս առիթով հետեւյալն ասաց. «Ես, որպես հիմք, ունեմ պարոն Ծառուկյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ առաջիկա օրերին հանդես կգա հստակեցումով, թե ինչ ձեւաչափով ու ինչպես է մասնակցություն ունենալու քաղաքական գործընթացներին, որեւէ այլ հայտարարություն այս հարցի վերաբերյալ չեմ լսել իրենից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ