Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթն անդրադարձել է նախագահի` անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում անցկացնելու առաջարկին եւ նշել, որ, քաղաքական գործիչների գնահատմամբ, նախագահի քայլը ուղղված է պետականության ամրապնդմանը։ Ըստ Էդուարդ Շարմազանովի. «Մայիսի 28-ը լավագույն առիթներից մեկն է` նման մթնոլորտ սերմանելու համար: Սա շատ լավ առիթ է, որ մեր հասարակությունը դառնա ավելի միասնական ու տոնի Հանրապետության փառահեղ օրը: Այս քայլը դարձյալ ապացուցում է, որ նախագահը ժառանգորդն է այն ձեռքբերումների, այն արժեքային համակարգի, որը հայ ժողովուրդը կուտակել է հազարամյակների ընթացքում, որը ստեղծվել է Առաջին հարապետության տարիներին ու մեր նորագույն պատմության ընթացքում: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ բոլորի նախագահն է:

Համոզված եմ, որ նախագահի քայլը կունենա շատ լուրջ դրական ազդեցություն ներքաղաքական կյանքի ու ներհասարակական մթնոլորտի վրա: Նախագահը մեկ անգամ եւս ապացուցեց, որ պրագմատիկ քաղաքական, պետական  գործիչ է ու քայլ առ քայլ իրականացնում է իր նախընտրական ծրագրում նախանշած դրույթները»:

Նախագահի առաջարկը ողջունում է նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Վերջինս համոզված է, որ այսօր մեր երկրում իսկապես կա համաներման անհրաժեշտություն. «Ոչ միայն այն պատճառով, որ քրեակատարողական հիմնարկները չափազանց ծանրաբեռնված են, այլեւ լիցքաթափման անհրաժեշտություն կա, նաեւ այն անձանց առումով, ովքեր դատապարտվել են 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված:

2008 թվականի մարտի 1-ից հետո եղավ առաջին համաներումը, ՀՅԴ-ն առաջարկեց ընդհանուր, առավել լայն համաներում անցկացնել, որպեսզի լարվածությունը նվազի: Ցավոք, այն ժամանակ մեր առաջարկը հավուր պատշաճի տեղ չհասավ: Եվ հիմա թեեւ համաներումն ուշացած է, բայց կարեւոր քայլ է»:

 «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը նույնպես ողջունում է համաներման առաջարկը եւ համոզված է, որ ազատ կարձակվեն նաեւ «քաղբանտարկյալները»։ Միաժամանակ, ըստ պատգամավորի, բազմաթիվ հարցեր են առաջանում. «Սա իրավական պետության կայացման ճանապարհ չէ: Դրանից հարցը ոչ թե փակվում է, այլ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս: Մենք ոչ միայն պահանջում ենք, որ ազատ արձակվեն անմեղ մարդիկ, այլեւ պատժվեն «մարտի 1-ի» մեղավորները»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ