Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության ընտրություններում ունեցած հաջողության կապակցությամբ, X սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Հույս ունեմ մեր սերտ համագործակցության շարունակության վրա՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ հանուն մեր ժողովուրդների բարգավաճման», - նշել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ այս շնորհավորանքի հրապարակման պահին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չէր ամփոփել քվեարկության պաշտոնական արդյունքները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ։
Heartfelt congratulations to PM @NikolPashinyan on his party's success in the elections. Looking forward to continuing our close cooperation to strengthen the strategic partnership and friendly relations between Georgia and Armenia for the prosperity of our nations 🇬🇪🇦🇲
— Irakli Kobakhidze (@PM_Kobakhidze) June 7, 2026





























