ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, և Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։

«Ես նախ պարոն Գրիգորյանին շնորհակալություն եմ հայտնում, ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել, որպես անվտանգության խորհրդի ներկայացուցիչ  և հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում»,–ասաց նա։