ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է 364.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.38 դրամ (նվազել է 0.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362.5 դրամով, վաճառվում է 364.5-367 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-421 դրամով, վաճառվում է 423–429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.96–4.04 դրամով, վաճառվում է 4.20–4.35 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 421–422 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.10 դրամով:





























