Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կիրակի երեկոյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ կապված միջոցառումներին, հայտնում է Mehr-ը։

ԱՄՆ ճանապարհին Արաղչին կարճ կանգառ կկատարի Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Ենթադրվում է, որ այնտեղ Իրանի ԱԳ նախարարը խորհրդակցություններ կանցկացնի տարածաշրջանում վերջին իրադարձությունների վերաբերյալ։

Արաղչիի ուղևորությունը տեղի կունենա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Նյու Յորք այցից մի քանի օր առաջ։ Իրանի առաջնորդը նույնպես մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանին։

Արաղչիի ծրագրի և Դոհայում հնարավոր խորհրդակցությունների այլ մանրամասներ իրանական լրատվամիջոցները առայժմ չեն հայտնում։